20 -ամյա Ալիա Մագդա Էլ-Մախդին մեկ ամիս առաջ հայտարարել է արաբական «մերկ հեղափոխության» մասին` դառնալով միջազգային ԶԼՄ-ների հերոսուհի: Այսօր նա հարցազրույց է տվել CNN հեռուստաալիքին:
NEWSru Israel-ը հայտնում է, որ հարցազրույցում Մագդան նշել է, թե այլևս ուսանողուհի չէ՝ սովորել է Եգիպտոսի համալսարաններից մեկում, բայց հիմա թողել է ուսումը:
Նա հայտնում է, որ իր սիրեցյալ Ամր Քարիմն է ոգեշնչել իրեն, որպեսզի համացանցում տեղադրի իր մերկ նկարները: Ալիան բացեիբաց խոսել է իր ինտիմ կյանքի մասին և սեր է խոստովանել Ամր Քարիմին:






































