MIGnews.com կայքի հաղորդմամբ` Եգիպտոսում Իսրայելի դեսպան Իցհակ Լևանոնը վերադարձել է մայրաքաղաք Կահիրե:
Հիշեցնենք, որ իսրայելցի բարձրաստիճան դիվանագետը լքել էր Եգիպտոսի մայրաքաղաքը մեկ ամիս առաջ, երբ ցուցարարների ամբոխը գրավել էր դեսպանատան շենքը:
Երեկ Եգիպտոսում ցուցարարների և ոստիկանների միջև կրկին բախումներ են տեղի ունեցել։ Իշխանության ներկայացուցիչները ցուցարարների դեմ արցքունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ են օգտագործել:










































