Իսպանիայում այսօր անց են կացվում արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապաստերոն հայտարարել էր՝ Իսպանիայում առկա տնտեսական հիմնախնդիրներից ելնելով: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Հարցումների համաձայն՝ ընտրողների 45 տոկոսից ավելին աջակցում է «Ազգային կուսակցությանը», որը կարող է հաղթել իշխող սոցիալիստների կուսակցությանը և կազմավորել կառավարություն:
«Ազգային կուսակցության» առաջնորդ Մարիանո Ռախոյ Բրեյը, ով կարող է գլխավորել նախարարների կաբինետը, նախընտրական ընտրարշավի ընթացքում խոստացել է հաղթահարել տնտեսական դանդաղ աճը և գործազրկության բարձր մակարդակը: Սակայն նրան մեղադրում են այն բանում, որ նա ուզում է զգալիորեն կրճատել կրթության և առողջապահության ծախսերը:
Գործող վարչապետը հայտարարել է, որ հրաժարական է տալու: Իսպանիան եվրոգոտու խնդրահարույց երկրների շարքին է դասվում:






































