Սիրիայի անվտանգության ուժերը ամբողջ երկրով մեկ շարունակում են հարձակումները ընդդիմադիրների վրա: Եվ սա այն դեպքում, երբ Արաբական երկրների լիգայի ներկայացրած վերջնագրի ժամկետը մի քանի ժամից սպառվում է: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ըստ ակտիվիստների՝ առնվազն 9 մարդ է սպանվել, որոնցից երեքը` հյուսիս արևմտյան Կաֆար Տակհարիր քաղաքում և երկուսը` Կուսայրում` Լիբանանի սահմանի մոտ:
Բողոքի ցույցերի ճնշումը տեղի է ունենում մեկ օր անց այն օրվանից, երբ Դամասկոսը թույլ տվեց Արաբական երկրների լիգայի դիտորդների մուտքը երկիր:
Եթե Սիրիան չկատարի պայմանավորվածությունները, ապա նրան տնտեսական պատժամիջոցներ են սպասվում: Արաբական երկրների լիգայի վերջնագրի ժամկետը լրանում է կիրակի, ժամը 2:00-ին:






































