Ըստ IHS’ Teardown Analysis Service-ի՝ Amazon-ի Kindle Fire արտադրելու համար անհրաժեշտ է 201.70 դոլար: Այդ գնի մեջ մտնում են թե արտադրական ծախսերը և թե նախնական օրինագծի նյութերի արժեքը. դրանք արժեն 185.60 դոլար:
Հաշվի առնելով այն փաստը, որ սարքը վաճառվում է 199 դոլարով` ակնհայտ է, որ Amazon-ը այն ինքնարժեքից ցածր է վաճառում: HIS-ը նշում է, որ Amazon-ը փորձում է շահույթ ունենալ ոչ թե սարքի վաճառքից, այլ այն ծառայություններից, որոնցից կարելի է օգտվել սարքը ձեռք բերելու դեպքում:








































