Լոյա-Ջիրգիի մասնակիցները` երկրի առաջատար քաղաքական գործիչները, հավանություն են տվել ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության դաշնագրի ստորագրմանը, համաձայն որի` ամերիկյան ռազմաբազաները 2014 թ.-ից հետո կարող են մնալ Աֆղանստանում: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Փոխարենը պատվիրակները առաջադրել են մի շարք պայմաններ` իրիկնային արշավների դադարեցում և ամերիկացիների անձեռնմխելիության վերացում, քանի որ Աֆղանստանում նրանք մեծ թվով հանցագործություններ են կատարում:
Դաշնագրի համաձայն` ԱՄՆ-ը կարող է ևս տասը տարի`2014 թ.-ից հետո, իր ռազմաբազաներն ունենալ Աֆղանստանի տարածքում, եթե Քաբուլն իր վրա վերցնի երկրի անվտանգության ապահովման պատասխանատվությունը:
Համագործակցության մասին նախագծին պետք է հավանություն տա աֆղանական խորհրդարանը:












































