Thursday, 11 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Հետմուբարաքյան Եգիպտոսը՝ արտահերթ ընտրությունների նախաշեմին

Մուբարաքի նախագահության շրջանում Եգիպտոսում աշխարհիկ ընդդիմադիր հեղինակավոր որևէ ուժ գոյություն չուներ, միակ հետևողական ընդդիմությունը իսլամիստական արգելված «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունն էր: Երկրում տասնամյակներ շարունակվող ապօրինությունները, կոռուպցիայի բարձր մակարդակը, անարդարության ընդհանուր մթնոլորտը, որի դեմ շարքային եգիպտացին իրեն անզոր էր զգում, և աշխարհիկ ընդդիմության բացակայությունն առաջացրին աղոթողների քանակի ավելացում, մարդիկ արդարություն էին փորձում գտնել աղոթքներում: Այս ամենը հանգեցրեց իսլամիստների հանդեպ համակրանքի ավելացմանը:

Մյուս կողմից՝ Եգիպտոսի բնակչության բացարձակ մեծամասնությունը ակնհայտորեն չէր ցանկանում ապրել կրոնապետական կարգերի պայմաններում, ինչը խիստ սահմանափակում էր «Մուսուլման եղբայրների» հեղինակության հետագա աճը: Վերջին տարիներին, սակայն, իսլամիստները սկսում են փոխել իրենց մոտեցումները, աստիճանաբար աշխարհիկ տարրեր են հայտնվում նրանց գաղափարախոսության մեջ, իսկ հեղափոխությունից հետո այդ փոփոխություններն ավելի արագ ընթացք են ստանում: Արդեն 2011թ. ապրիլի 30-ին իսլամիստները ստեղծում են քաղաքական կուսակցություն` «Ազատություն և արդարություն» անվամբ և անդամագրվելու համար հրավիրում են նույնիսկ քրիստոնյա ղպտիներին, ու ցանկություն են հայտնում մասնակցելու արտահերթ ընտրություններին, որոնք և տեղի են ունենալու նոյեմբեր-հունվար ամիսների ընթացքում` 3 փուլով:

Հարկ է նշել, որ եթե նույնիսկ իսլամիստները ստանձնեն երկրում իշխանությունը, ապա միջազգային հանրությունը և նույնիսկ Իսրայելը մտավախության լուրջ հիմքեր կարող են չունենալ, քանի որ իսլամիստների կողմից իսլամիզմից հեռանալն ուղիղ համեմատական է նրանց հեղինակության աճին թե՛ Եգիպտոսում, թե՛ միջազգային հանրության շրջանում, բայց չնայած նրանց «աշխարհիկացման» միտումներին, այնուամենայնիվ, իսլամիստական կուսակցության կողմից ընտրություններում հաղթելու և պառլամենտում մեծամասնություն կազմելու հնարավորությունները մեծ չեն, նրանք կարող են լուրջ ներկայություն ապահովել օրենսդիր մարմնում, բայց ոչ ավելին: Այս մասին նշում են նույնիսկ «Մուսուլման եղբայրները»: Նոյեմբերի 15-ին Foreign Policy-ն հրապարակեց վերլուծաբան Մարկ Լինչի հոդվածը, որտեղ վերջինս նշում է, թե իսլամիստների նպատակը պառլամենտում ընդամենը 30-40% ներկայություն ապահովելն է:

Հունվարին տեղի ունեցած հեղափոխական իրադարձություններից հետո երկրում իշխանությունը ժամանակավորապես ստանձնել է Ռազմական գերագույն խորհուրդը, որի կողմից իշխանությունը պահելու հնարավորությունների մասին վերջին ամիսներին շատ է խոսվել: Միջազգային հանրության շրջանում մտավախություն կա, որ զինվորականները չեն հանձնի իշխանությունը նոր, ընտրված քաղաքական ուժերին: Կարծում ենք՝ զինվորականները չեն գնա նման քայլի, բանակի հեղինակությունը Եգիպտոսում չափազանց բարձր է, և հեղինակազրկման հաշվին նրանք իշխանությունը չեն պահի իրենց ձեռքերում: Բացի այդ, համաձայն անցած շաբաթ հրապարակված սոցիոլոգիական հարցումների՝ վերջին 5 ամիսների ընթացքում Ռազմական խորհրդի հեղինակությունն անկում է ապրել, ինչը լրացուցիչ ճնշում է զինվորականների վրա:

Այս ընտրություններն առաջինն են հեղափոխությունից հետո, ակնհայտ է, որ ընտրությունների ազատ և թափանցիկ անցկացումը Եգիպտոսի համար շատ ավելի կարևոր է, քան դրանց արդյունքը: Հատկանշական է, որ ուղիղ մեկ տարի առաջ` 2010թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Եգիպտոսում անցկացվեցին խորհրդարանական հերթական ընտրություններ, որոնց ընթացքին «մասնակցում էին» քաղաքացիական հագուստով զինված մարդիկ: Թե ինչպես կհաջողվի ընդամենը մեկ տարի անց անցկացնել ազատ և արդար ընտրություններ՝ պարզ կդառնա ընդամենը երկու շաբաթից: Հաշվի առնելով Եգիպտոսի դերը տարածաշրջանում, կարծում ենք, որ այս ընտրությունների հանդեպ միջազգային հանրության ուշադրությունը շատ մեծ է լինելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում