2011 թ. երրորդ եռամսյակի միջին ընթացիկ գներով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը 42 հազար 448.5 դրամ է (1 մեծահասակի հաշվով):
Ազգային վիճակագրական ծառայության կողմից Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ հաշվարկվել է, որ պարենային զամբյուղի ամսական արժեքը 23 հազար 982.2 դրամ է:
Ընդ որում՝ պարենային զամբյուղում ամենամեծ տեղը զբաղեցնում են հացամթերքը (31%), կաթնամթերքը (13%), մսամթերքը (12%), բանջարեղենը (12%):







































