Tuesday, 16 06 2026
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

Ալլա Հովհաննիսյանը բողոք-նամակ է ուղարկելու Թոմաս Համարբերգին

Մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, «Մարտի 1»-ի գործը քննող քննչական խմբի նոր ղեկավարի՝ Վաղինակ Ջանազյանի հետ առանձնապես մեծ հույսեր չի կապում: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:

«Նոր եկողի հետ հույսեր չեմ կապում: Նա, ով կոծկում է Մարտի 1-ը, շատ արագ պարգևատրում է ստանում: Բայց մեզ՝ Մարտի 1-ի զոհերի հարազատներին մեկ այլ բան է անհանգստացնում: Ես պատրաստվում եմ մյուս ծնողների հետ քննարկել և ընդհանուր համաձայնության գալու դեպքում բողոք-նամակ հղել եվրոպական կառույցների ներկայացուցիչներին: Երբ ԵԽԽՎ-ն հոկտեմբերին հայտնի՝ Մարտի 1-ի էջը փակելու մասին բանաձևը ներկայացրեց, միաժամանակ ամրագրեց, որ 10 հոգու մահվան համար անհատական պատասխանատվության հարցը լուծելու հնարավորություն չունենալու պարագայում պատճառները պետք է լիարժեքորեն բացատրվեն քննչական մարմնի զեկույցում, և նախաքննական մարմինը պետք է հանրությանը հասանելի վերջնական կամ առնվազն միջանկյալ զեկույց հրապարակի մինչեւ 2011-ի վերջը: Սակայն նորանշանակ Վաղինակ Ջանազյանն էլ երեկ իր հերթին ասաց, որ նոր է ծանոթանում գործին: Զեկույցը, չեմ կարծում, որ կարողանան օբյեկտիվորեն ներկայացնել, ում պետք է այդ զեկույցը ներկայացվի»,- տարակուսանք հայտնեց Ալլա Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ բողոք-նամակներ ուղարկելու է Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին, եվրոպացի այլ պաշտոնյաների: «Չգիտեմ ինչու՝ նա ինձ անկաշառ պաշտոնյա է թվում: Նա ոչ վաղ անցյալում խիստ գնահատականներ էր տվել, նշել էր, որ մարտի 1-ի սպանությունները չբացահայտելը նշանակում է լավ չաշխատել: Ես ասել և հիմա էլ ասում եմ. քաղաքական մյուս հարցերն ինձ չեն հետաքրքրում, բայց սպանությունների մասով պարտադիր պետք է բացահայտում լինի: 3,5-4 տարի է՝ ոչինչ չի արվել, հիմա նոր եկածն ինչ պետք է անի: Ուղղակի նա իշխանություններին պետք է որ պատճառաբանի՝ նոր եմ գործին ծանոթանում: Եթե իշխանությունները դեպքերի բացահայտման իրական ցանկություն ունենային, չպետք է փոխեին Վահագն Հարությունյանին: Նրան ուղղակի վատ աշխատանքի համար պետք է հեռացնեին աշխատանքից, ոչ թե պաշտոնը բարձրացնեին: Գտնում եմ, որ զոհերի հարազատների համար Վաղինակ Ջանազյանի նշանակումը սպանությունների բացահայտման տեսանկյունից հետընթաց է»,- ամփոփեց Ալլա Հովհաննիսյանը:

Նշենք, որ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը քննող քննչական խմբի ղեկավար, ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Վահագն Հարությունյանը 2011 թ. նոյեմբերի 16-ին սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերով քննության վարչության պետի պաշտոնում: Քրեական գործի հետագա նախաքննությունը հանձնարարվել է ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Վաղինակ Ջանազյանին, որը ղեկավարելու է քննչական խմբի աշխատանքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում