Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական HAVELSAN ընկերությունը Ադրբեջանի ցամաքային զորքերի համար տեղակայել է հրետանային սիմուլյատոր։
AFOS սիմուլյատորը ստեղծվել է Ադրբեջանի հրետանային զորամասերում ծառայող սպաների գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու համար։ Հրետանային սիմուլյատորը տեղակայվել է Պաշտպանության նախարարության ուսումնական կենտրոնում։ Թուրքական կողմն ադրբեջանական մասնագետների համար կազմակերպելու է հատուկ դասընթացներ։
Նշվում է, որ AFOS սիմուլյատորները, Թուրքիայի ու Ադրբեջանի զինված ուժերից բացի, գործածվում են նաև Վրաստանի, Պակիստանի ու Թուրքմենստանի բանակներում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, թե թուրքական HAVELSAN ընկերությունը այս տարվա հունիսին է տեղադրելու Ադրբեջանի համար պատրաստված հրետանային սիմուլյատորը: Դա արվում է Ադրբեջանին Թուրքիայի զինված ուժերի ցուցաբերած օգնության շրջանակներում: