«Առաջին լրատվական»-ին ոստիկանությունից հայտնում են, որ նոյեմբերի 18-ին` ժամը 19.30-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Երևանի Բաշինջաղյան փողոցի շենքերից մեկի մի բնակարանից բերման են ենթարկել նախկինում երեք անգամ դատապարտված Աբուլիկ մականունով 31-ամյա Աբրահամ Մեսրոպյանին:
Վերջինս նոյեմբերի 1-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով, այն է՝ կողոպուտ, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ:
Կատարվում է քննություն:







































