Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հանգանակության շրջանակում Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ուղեկցությամբ նոյեմբերի վերջին այցելելու է Արգենտինա և Ուրուգվայ:
Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ տեղի բարերարների ու հայկական կառույցների ղեկավարների հետ:
Բ. Սահակյանը այցի շրջանակում հանդիպումներ կունենա նաև երկու երկրների քաղաքական գործիչների հետ:
Ինչպես հայտնում է «Ազատությունը», Արգենտինայում Ադրբեջանի դեսպան Մամադ Ահմաձադեն մտահոգություն է հայտնել Սահակյանի այցի կապակցությամբ:
«Հայերը նրան անվանում են Ղարաբաղի Հանրապետության նախագահ, սակայն նա անջատողական շարժման առաջնորդ է»,- իր դիմումում մասնավորապես գրել է ադրբեջանցի դիվանագետը` արգենտինացի օրենսդիրներին խնդրելով չհանդիպել Բ. Սահակյանի հետ։