Ռուսական Коммерсантъ թերթի փոխանցմամբ՝ Ադրբեջանը Ռուսաստանից պահանջում է ավելի քան կրկնապատկել իր տարածքում գտնվող Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) վարձավճարը։
Ներկայումս Ռուսաստանն Ադրբեջանին Գաբալայի ՌՏԿ-ի համար տարեկան վճարում է 7 միլիոն դոլար, էլեկտրաէներգիայի համար վճարում է 5 միլիոն դոլար և ևս 10 միլիոն դոլար է վճարում մյուս կոմունալ ծախսերի համար։
Այժմ Բաքուն ցանկանում է Գաբալայի ՌՏԿ-ի միայն վարձավճարը հասցնել տարեկան ավելի քան 15 միլիոն դոլարի, ինչից կտրականապես հրաժարվում է Ռուսաստանը։ Վերջինս ներկայումս ցանկանում է 1/3-ով կրճատել վարձակալվող տարածքը՝ 210 հեկտարից նվազեցնելով մինչև 140-ի։
Հիշեցնենք, որ Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալության ժամկետն ավարտվում է 2012 թվականի դեկտեմբերին, և ներկայումս կողմերը կարող են այն երկարաձգել մինչև 2025 թվականը։