«Սյունիքի մարզպետի կողմից գործարար Սիլվա Համբարձումյանի ծեծին Ահարոն Ադիբեկյանը նայում է մասնագիտական տեսանկյունից. Հայաստանում տղամարդիկ ծեծում են կանանց»,- գրում է «Ժողովուրդ»-ը և հավելում.
«Որ Հայաստանում կանայք բռնությունների են ենթարկվում հայ տղամարդկանց կողմից, Ահարոն Ադիբեկյանը համոզվել է դեռ 2001 թվականին՝ համապատասխան հարցումներ անցկացնելով: Իրավիճակի ողջ լրջությունը ներկայացնելու համար պարոն Ադիբեկյանն ասաց. «Այս պահին, երբ մենք խոսում ենք, հայ կանանց առնվազն 25 տոկոսը ենթարկվում Է բռնության: Մինիմում»,- հավելում է թերթը:












































