Adidas-ի գլխավոր տնօրեն Հերբերտ Հայները հայտարարեց, որ «Եվրո-2012»-ի պաշտոնական գնդակն ավելի արագ կլինի «Ջաբուլանի»-ից:
Հիշեցնենք, որ «Ջաբուլանի»-ն ֆուտբոլի Աշխարհի 2010թ առաջնության ժամանակ ֆուտբոլային հասարակության կողմից բուռն դժգոհության պատճառ դարձավ: «Եվրո-2012»-ի պաշտոնական գնդակի շնորհանդեսը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին՝ մրցաշարի եզրափակիչ փուլի վիճակահանության ժամանակ:
«Այդ գնդակով հնարավոր կլինի գոլի հեղինակ դառնալ տարբեր հեռավորություններից: Աշխարհի առաջնության ժամանակ մենք հաշվի չէինք առել այն բարձրությունը, որի վրա անց է կացվում մրցաշարը, սակայն հիմա հաշվի ենք առել բոլոր նրբությունները»,- նշել է Հայները:







































