Հայտնի փոփ երգչուհի Ռիհաննան Լոնդոնի «Տոտտենհեմ»-ի ֆուտբոլիստ Ջերմեյն Դեֆոյից ներողություն է խնդրել այն բանից հետո, երբ, շփոթելով ակումբները, վերջինիս անվանել է «Արսենալ»-ի ֆուտբոլիստ:
Համերգի ժամանակ Ռիհաննան ֆուտբոլիստին ասել է. «Ջերմե՛յն, դու խաղում ես «Արսենալ»-ում, այդպես չէ՞: Ես շատ եմ լսել քո մասին: Դու շատ լավ խաղացող ես»:








































