Անդերս Բրեյվիկը պլանավորել էր սպանել Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Յոնաս Գարային: Այս մասին գրում է Verdens Gang թերթը:
Բացի այդ, նա ցանկացել է սպանել Նորվեգիայի նախկին վարչապետ Էսկել Պետերսոնին: Բրեյվիկը նրանց անվանում է «առաջին կարգի դավաճաններ» և Ուտեյա կղզում փորձել է կազմակերպել նրանց սպանությունը:
Հիշեցնենք, որ առաջին դատալսումը տեղի է ունեցել նոյեմբերի 14-ին:
Բրեյվիկին սպառնում է 21 տարվա ազատազրկում:











































