A Seperation («Բաժանում») իրանական ֆիլմն արժանացել է BBC-ի «Համաշխարհային կինոյի մրցանակ»–ին:
Ֆիլմի ռեժիսոր Ասղար Ֆարհադին չի կարողացել ներկա գտնվել մրցանակների հանձնման արարողությանը, որը տեղի է ունեցել Լոնդոնում: Նրա փոխարեն մրցանակը ստացել է գործադիր պրոդյուսեր Նեգար Էսկանդարֆարը, ով ասել է, որ շատ ուրախ է, որ ֆիլմը «ընդունվել է միջազգայնորեն»:
Նշենք, որ ֆիլմն այս տարի ցուցադրվել է Հայաստանում՝ «Ոսկե ծիրան»–ի 8-րդ կինոփառատոնում, և արժանացել է «Լավագույն խաղարկային ֆիլմ» մրցանակին:







































