Սկարլետ Յոհանսոնը պատրաստվում է նկարահանվել Summer Crossing ֆիլմում:
Variety-ն հայտնում է, որ ֆիլմը 18-ամյա աղջկա մասին է, ով փորձում է ինքնուրույն կյանք սկսել հետպատերազմյան Նյու Յորքում:
Ֆիլմի սցենարը գրել է նյույորքցի Տրիստան Սքայլերը, իսկ պրոդյուսերը Բարի Սպաքինգսն է:
Ֆիլմի նկարահանման ժամկետները չեն նշվում: Յոհանսոնը հիմա զբաղված է The Avengers ֆիլմի նկարահանումներով: Այս ֆիլմում նա խաղում է «սև այրի »մականունով ռուս կնոջ դերը: