Բրիտանացի կոմպոզիտոր և Սաութհեմփթոնի համալսարանի դասախոս Մայքլ Ֆինիսսին ավարտել է Մոցարտի «Ռեքվիեմը», որը գերմանացի կոմպոզիտորի վերջին` անավարտ ստեղծագործությունն է:
«Ռեքվիեմը» պատվիրել էր կոմս Ֆրանց ֆոն Վաքլսեգը` ի հիշատակ իր կնոջ: Ստեղծագործության վրա Մոցարտն աշխատել է կյանքի վերջին մի քանի ամիսների ընթացքում: Մոցարտի մահից հետո այն ավարտել են նրա աշակերտները:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Ֆինիսսին հայտնել է, որ երաժշտությունը գրելիս փորձել է պատկերացնել 21-րդ դարում ապրող և դեպի 1791թ.-ը հետ նայող Մոցարտին, ինչպես նաև հաշվի է առել, թե ինչ կոմպոզիտորներ, երաժշտական ժանրեր և պատմական փաստեր կարող էին ազդել նրա վրա:
Բրիտանացի պրոֆեսորը նաև նշել է, որ այդպիսի հայտնի և քննարկված ստեղծագործության վրա աշխատելն իր համար իսկական պայթյուն էր:
Առաջին անգամ ստեղծագործությունը Ֆինիսսիի տարբերակով նվագախմբի և երգչախմբի մասնակցությամբ կհնչի Սաութհեմփթոնի համալսարանում՝ նոյեմբերի 20-ին:











































