Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցում մինչ այսօր ջեռուցումը խնդիր է: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց դպրոցի տնօրեն Էլեոնորա Թումանյանը՝ խոսելով դպրոցում ջեռուցման խնդիրների մասին:
Նշենք, որ դպրոցը գտնվում է ՀՀ ԿԳՆ ենթակայության ներքո:
«Դպրոցն ունեցել է նաև ապակիների խնդիր. պատուհաններն ապակիներ չունեին, սակայն այդ հարցը դպրոցի ուժերով լուծվեց»,- ասաց տնօրենը`հավելելով, որ դիմել են նախարարությանը, որտեղից պատասխանել են, որ 2012թ. ջեռուցման հարցը կլուծվի: Տնօրենը հուսով է, որ հարցը շուտով վերջնականապես կլուծվի:
Այն հարցին, թե այժմ ինչպես է ջեռուցվում դպրոցը, պատասխանեց՝ ինչպես բոլոր դպրոցները, ջեռուցվում են առանձին տաքացուցիչներով:









































