Իտալական ռազմական ինքնաթիռը, որը մասնակցում էր ԱՄԷ-ում կազմակերպված Dubai Airshow – 2011 ավիասալոնին, նոյեմբերի 18-ին ընկել է ծովը: Ինքնաթիռի անձնակազմը չի տուժել:
Ինչպես հայտնում է France-Presse գործակալությունը՝ հղում անելով ավիացիոն շրջանում իր աղբյուրներին, ինքնաթիռն ընկել է ծովը այն բանից հետո, երբ նա Իտալիայից ուղևորվել է Դուբայ` մասնակցելու ավիասալոնին: Վթարի պահին օդաչուները գործի են դրել օդապարիկները` դուրս թռչելով ինքնաթիռից, ինչի շնորհիվ ողջ են մնացել: Նրանց տեղափոխել են Դուբայի հիվանդանոցներից մեկը` բժշկական հետազոտություն անցնելու համար:
Ինքնաթիռի տիպը չի հայտնվում: Հիշեցնենք, որ կիրակի սկսված ավիասալոնը իր աշխատանքներն ավարտել է հինգշաբթի: