«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունից
«Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ իրենց ակտիվիստները պարզել են, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը Երևանի երկաթուղային կայարանը դիտարկում է որպես ոչ այլ ինչ, քան գյուղական խանութ:
Նախաձեռնությունից ահազանգում են, որ իրենց սոցիալական ուղղվածությամբ և կորպորատիվ բարձր պատասխանատվությամբ օժտված ընկերություն հռչակած «Հարավկովկասյան երկաթուղիները» («Ռուսական երկաթուղիների» դուստր-ձեռնարկություն) ամեն երեկո` ժամը 20:30-ին, այցելուների առջև փակում են հանրապետության գլխավոր կայարանաշենքի դռները:
«Չենք լռելուն» հարց է ուղղում երկաթգծի ղեկավարությանը` ի՞նչ նպատակով են աշխարհի կայարանները աշխատում շուրջօրյա և ո՞ր դեպքերի համար են դրանցում սպասասրահներ նախատեսված:
Նյութին կից տեսանյութի նկարահանումները կատարվել են նոյեմբերի 17-ին` ժամը 20:45-ին:







































