ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նոյեմբերի 17-ի հրամանով փոփոխություններ են եղել Անձնագրային և վիզաների վարչությունում։
Մաշտոցի անձնագրային բաժանմունքի (ԱԲ)պետ է նշանակվել Կենտրոնականի անձնագրային բաժանմունքի պետը:
Մալաթիայի ԱԲ պետ է նշանակվել Մաշտոցի ԱԲ պետը,
Քանաքեռ-Զեյթունի ԱԲ պետ է նշանակվել Նոր Նորքի անձնագրայինի պետը:
Նոր Նորքի ԱԲ պետ է նշանակվել Արաբկիրի ԱԲ պետը։
Կենտրոնականի անձնագրայինի պետ է նշանակվել Քանաքեռ-Զեյթունի անձնագրայինի պետը։
Էրեբունու ԱԲ պետ է նշանակվել Շենգավիթի բաժանմունքի պետը:
Արաբկիրի անձնագրայինի պետ է նշանակվել Մալաթիայի ԱԲ առաջին կարգի մասնագետը։
Շենգավիթի անձնագրայինի պետ է նշանակվել Մալաթիայի անձնագրայինի պետը։







































