«Լոս Անջելես Գելեքսի» -ի կիսպաշտպան Դևիդ Բեքհեմը, որի պայմանագրի ժամկետը մոտենում է իր ավարտին, ամերիկյան մամուլին տված հարցազրույցում պատմել է ԱՄՆ-ում եղած ժամանակահատվածում իր հետ պատահած ամենահետաքրքիր դեպքի մասին:
«Դա տեղի ունեցավ «Լոս Անջելես Գելեքսի»-ի խաղերից մեկի ժամանակ: Ես դիտում էի խաղը և գնացի զուգարան, որից դուրս եկավ դերասան Ջեք Նիկոլսոնը և ասաց. «Այն քոնն է, Դևի´դ»: Ես մտածվեցի. «Նա գիտի՞ իմ անունը»,- պատմել է Անգլիայի հավաքականի նախկին առաջատարը:









































