Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հաստատել է նոյեմբերին 9-ին Ժնևում Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ռուսաստանի անդամակցության վերաբերյալ ստորագրված փաստաթղթերի փաթեթը։
Ռուսաստանը 18 տարի շարունակ ցանկանում է անդամակցել ԱՀԿ-ին, իսկ Վրաստանը խոչընդոտում էր դրան։ Սակայն Արևմուտքի ճնշման ներքո Վրաստանը նոյեմբերի 9-ին Ժնևում ստորագրեց ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցելու հնարավորություն ընձեռող պայմանագիրը։
Հիշեցնենք, որ Ժնևյան համաձայնագրի ստորագրումից հետո ռուսական կողմը հայտարարեց, որ Ռուսաստանն ԱՀԿ-ին կանդամակցի 2012 թվականի կեսերին։







































