Չինաստանի Դունգուան քաղաքում հայտնի ապրանքանիշների, այդ թվում՝ Nike և Adidas կոշիկների արտադրող թայվանական Yue Cheng ֆաբրիկայի հազարավոր աշխատակիցներ բողոքի ցույց են կազմակերպել աշխատավարձերի կրճատման և հեռացումների դեմ:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, ֆաբրիկայի աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել այն բանից հետո, երբ միջին օղակի 18 ղեկավարներ են ազատվել աշխատանքից:
Ցուցարարները շարժվել են դեպի քաղաքի վարչական շենքը, սակայն ոստիկանությունը նրանց կանգնեցրել է: Չինական ԶԼՄ-ների տվյալներով՝ ոստիկանության հետ ընդհարման ժամանակ մոտ տասը մարդ վնասվածքներ է ստացել:
Դունգուանը համարվում է Չինաստանի արդյունաբերության կենտրոնը: Համաշխարհային տնտեսությունում տիրող անկայունության պատճառով շատ գործարաններ ստիպված են կրճատել արտահանումը և աշխատանքից ազատել աշխատակիցներին: