Reuters-ի հաղորդմամբ՝ սիրիական կառավարությունը հինգշաբթի օրը հայտարարել է, որ կհետապնդի բոլոր նրանց, ովքեր կփորձեն հարձակվել օտարերկրյա դեսպանությունների վրա: Այս հայտարարությունը կապված է Արաբական երկրների լիգայում Դամասկոսի անդամակցությունը կասեցնելու հետ:
SANA լրատվական գործակալությունը հայտնում է, որ Սիրիայի ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ մեջբերվում է, թե իշխանությունները կկատարեն իրենց միջազգային պարտավորությունները` պաշտպանելու համար իրենց երկրում գտնվող դիվանագիտական հաստատությունները: