«Չորրորդ Ինքնիշխանություն» թերթի տեղեկություններով՝ այն բանից հետո, երբ ՀՀ ոստիկանապետի պաշտոնից ազատվեց Ալիկ Սարգսյանը և նշանակվեց Սերժ Սարգսյանի խորհրդական, նրանից որոշ մարդիկ սկսեցին երես թեքել:
«Օրինակ՝ այս օրերին Սերգեյիչի ընտանիքը փնտրում է իրենց տան համար նոր աշխատող: Բանն այն է, որ տան աշխատողը, իմանալով, որ Ալիկ Սարգսյանն արդեն ոստիկանապետ չէ, պարզապես հաջորդ օրվանից որոշել է այլևս Սարգսյանների տուն չգնալ աշխատանքի: Հիմա Սարգսյանները տան նոր աշխատող են փնտրում՝ լրացնելու թափուր մնացածը»,- գրում է թերթը:









































