«ՀՔԾ-ում Մարտի 1-ի քրեական գործը քննող քննչական խումբը այսուհետ կղեկավարի ավագ քննիչ Վահե Ջանազյանը»,- այս մասին երեկ «ՀԺ»-ին հայտնել է խմբի արդեն նախկին ղեկավար և ՀՔԾ նախկին ավագ քննիչ Վահագն Հարությունյանը:
Միաժամանակ նա հաստատել է, որ ոստիկանապետ Վովա Գասպարյանի երեկվա հրամանով՝ ինքը նշանակվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերով վարչության պետի պաշտոնում:
«Վահագն Հարությունյանի խոսքով` Վովա Գասպարյանը իրեն դեռ չի ներկայացրել ՔԳՎ ՀԿԳՎ աշխատակիցներին: Ի պատասխան մեր թղթակցի հարցի, թե երբևէ ցանկացե՞լ է զբաղեցնել ՔԳՎ ՀԿԳՎ պետի պաշտոնը, Վահագն Հարությունյանն ասել է` ոչ: Ոստիկանության նշված վարչության պետ Կարեն Կարապետյանը նախօրեին պաշտոնազրկվել և ուղարկվել է կադրերի ռեզերվ»,- հավելում է թերթը:








































