Friday, 12 06 2026
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար

ԲՀԿ-ում կարծում են. որ իրենց առաջնորդի գլխին Գասպարյան Վովայի ուրվականն է պտտվում. մամուլ

«ՀԺ»-ն գրում է. «Ազգային ժողովի քարտուղարությունում հաշվարկել են, որ հնգօրյա ժամկետը, որը լրանալուն պես Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը պետք է կրկին ներկայացնի հրաժարականը կամ հրաժարվի դրանից, լրանում է երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 21-ին:

Եթե այդ օրը Աբրահամյանը կրկնի հրաժարականը, այդ պահից իսկ կդադարի Աժ նախագահ լինել, եթե չկրկնի, կշարունակի մնալ Աժ նախագահ:

Իշխանական միջանցքներում լուրեր են շրջում, թե կան ուժեր, որոնք Աբրահամյանին հորդորում են չկրկնել հրաժարականը: Ըստ լուրերի, այդ հայտնի ուժերը հույս ունեն Աժ նախագահի հրաժարականից հրաժարվելու առիթն օգտագործելով՝ փոխել հարաբերակցությունը գործող Աժ-ում և ՀՀԿ-ի բազայի վրա ստեղծել նոր խմբակցություն, որը ԲՀԿ-ի հետ նոր մեծամասնություն փորձի ձևավորել: Հովիկ Աբրահամյանը, սակայն, մեծ հավանականությամբ կկրկնի հրաժարականը, քանի որ գիտի՝ խոցելի է իշխանության առաջ, իսկ դիտորդները կարծում են, որ երբ նա այլևս դե յուրե չլինի Ազգային ժողովի նախագահ, Սերժ Սարգսյանը իսկական գրոհ է ձեռնարկելու «Բարգավաճ Հայաստան»-ի վրա:

Համենայնդեպս’ ՀՀԿ-ին մոտ կանգնած անձինք պնդում են, որ Սերժ Սարգսյանն ամենևին էլ վճռականության պակասից չէ կասեցրել պաշտոնանկությունների գործընթացը, այլ ամեն ինչ երաշխավորված, անցնցում անելու մտահոգությունից դրդված:

Ըստ այդմ, եթե Հովիկ Աբրահամյանի Աժ նախագահ լինելու պայմաններում ԲՀԿ-ի դեմ գրոհ սկսվեր, Հովիկ Աբրահամյանը կարող էր կասեցնել այդ գործընթացը՝ Աժ¬ում ուժերի հարաբերակցությունը փոխելու սպառնալիքի ներքո: Ի վերջո, Ծառուկյանն ու Աբրահամյանը խնամիներ են և թոռնիկների մասին մտածելու ընդհանրությամբ են կապված:

Ճիշտ են այս մտահանգումները, թե ոչ, կերևա երկուշաբթիից հետո ՀՀԿ-ոմ սակայն, քիչ չեն մարդիկ ովքեր կարծում են, որ Սերժ Սարգսյանը կիսաքայլերից ավել անել չի կարողանալու, որովհետև վերջնականորեն կորցրել է վստահությունը սեփական ուժերի նկատմամբ: Վերլուծաբանների գնահատականները, այսուհանդերձ միանշանակ են. այսօրվա վիճակի բնականոն զարգացումը անսպասելիորեն հանգեցնելու է Սերժ Սարգսյանի կրախի»,- ապա թերթը հավելում է.

«Վերջինիս թիմը հասկանում է բեկում արձանագրելու անհրաժեշտությունը, բայց կասկածում է դա անելու` առաջնորդի ունակությանը: Հիմա մի իրավիճակ է, որ բոլոր այն հանրապետականները, ովքեր բարի հարաբերություններ ունեն քոչարյանածառուկյանական թևի հետ, աշխատում են առնվազն պահպանել դրանք: Համենայնդեպս: Պակաս շփոթված ու անհանգիստ չեն ԲՀԿ-ականները: Նրանք ամենալավը գիտեն, որ իրենց առաջնորդը ինքնուրույն քաղաքական ֆակտոր չէ և նրա թիկունքին թելեր կան: Արդյոք թելավորները վճռական պահին կկարողանա՞ն պաշտպանել իրենց, ամենևին էլ վստահ չեն: ԲՀԿ-ում կարծում են. որ իրենց առաջնորդի գլխին մի ուրվական է պտտվում՝ Գասպարյան Վովայի ուրվականը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում