Իտալիայի ազգային խորհրդարանի վերին պալատը` Սենատը, հինգշաբթի երեկոյան իր վստահությունն է հայտնել Մարիո Մոնտիի նոր կառավարությանը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Կառավարությանը վստահության քվե է տվել 281 սենատոր, դեմ է քվեարկել` 25–ը:
Այժմ Մոնտիի կաբինետին վտահություն պետք է հայտնի խորհրդարանի պատգամավորների պալատը, որտեղ այս հարցի շուրջ քվեարկությունը տեղի կունենա ուրբաթ օրը: