«Առաջին լրատվական»–ի թղթակիցը հայտնում է, որ Շիրակի մարզի Ջրառատ գյուղի դպրոցում «աշխատանքի ուսուցում» դասավանդող Անուշավան Դարբինյանին նոյեմբերի 16-ի առավոտյան գտել են իր տանը` կախված վիճակում:
43–ամյա Դարբինյանը մինչև ուսուցչությունը երկար տարիներ աշխատել է գյուղի տպարանում:
Համագյուղացիների խոսքերով՝ դեպքը բոլորի համար անսպասելի է եղել, քանի որ Դարբինյանը տարօրինակ վարք չի դրսևորել և ոչ մեկին ոչնչից չի բողոքել։







































