ARMACAD ցանցի միջոցով ուսանողները կարող են տեղեկանալ կրթաթոշակային ֆոնդերի հայտարարություններին: Ինչպես «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց ARMACAD ցանցի նախագահ Խաչիկ Գևորգյանը, ցանցի շրջանակում`Facebook-ում, Twitter-ում տարածվում են հայտարարություններ աշխարհում առկա գիտակրթական հնարավորությունների մասին`կրթաթոշակներ, սեմինարներ, կոնֆերանսներ:
«Հայաստանի ուսանողներն ու գիտնականները տեղեկանում են դրա մասին, զուգահեռաբար Հայաստանում կազմակերպվող միջոցառումները նույնպես հայտարարվում են ցանցով, և աշխարհի տարբեր ծայրերում գտնվող գիտնականները տեղեկանում են Հայաստանում կազմակերպվող միջոցառումների մասին»,- մանրամասնեց Խ. Գևորգյանը`հավելելով, որ ցանցը պարզապես տեղեկացնում է, որ կան նմանատիպ միջոցառումներ:
Կրթաթոշակ տրամադրող ֆոնդերի ներկայացուցիչները օգտագործում են ցանցի ռեսուրսը իրենց հայտարարությունը տարածելու համար:
Նշենք, որ ցանցն արդեն 5 տարի է, ինչ գործում է և ունի մոտավորապես 15.000 շահառու Հայաստանից և արտերկրից:








































