Illumination Entertainment –ը նկարահանելու է լիամետրաժ մուլտֆիլմ՝ Վուդի փայտփորիկի մասին:
Heat Vision-ը հայտնում է, որ մուլտֆիլմի սցենարն առաջարկել են գրել Ջոն Ալտշուլերին և Դեյվ Կրինսկիին:
Ստուդիան հույս ունի, որ սցենարիստները կստեղծեն ժամանակակից փայտփորիկի կերպար:
Դեռևս հայտնի չէ՝ մուլտֆիլմն ամբողջությամբ անիմացիո՞ն կլինի, թե՞ որոշ դրվագներում դերասաններ կխաղան:
Փայտփորիկ Վուդին առաջին անգամ հանդիսատեսին ներկայացել է 1940 թվականին: Նա հայտնի է դարձել ինչպես լիամետրաժ, այնպես էլ կարճամետրաժ մուլտֆիլմերով: Վուդիի մասնակցությամբ կան նաև գեղարվեստական ֆիլմեր:









































