Sunday, 14 06 2026
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ

«Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ աշտարակի կառուցումն անթույլատրելի է. ճարտարապետ

«Հայկական ժամանակն» իր այսօրվա «Ռուսական ֆորպոստ, պարսկական աշտարակ» խորագրով հոդվածում գրել է, որ «շատ մեծ է հավանականությունը, որ շուտով Երևանի սրտում` «Մոսկվա» կինոթատրոնի և «Գոլդեն թուլիփ» հյուրանոցի հարևանությամբ, սկսվի մի հսկայական շինարարություն, որի արդյունքում այդտեղ վեր կխոյանա Երևանի ամենաբարձր` 50 հարկանի մի շինություն»:

Ըստ օրաթերթի` քննարկումներ են գնում արդեն Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում և նախագծային ինստիտուտներում, անշուշտ՝ «հույժ գաղտնի պայմաններում»:

Այս առնչությամբ «Առաջին լրատվական»-ը Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանից փորձեց պարզաբանում ստանալ` ի՞նչ նախագծի մասին է խոսքը: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ իհարկե, քաջատեղյակ է կինոթատրոնի ու հյուրանոցի միջև գտնվող` պարսկական կողմին վաճառված այդ հողատարածքից: Խնդիրը նոր չէ, սակայն հարցը, թե ինչու է հիմա դարձյալ այդ նախագիծը շրջանառվում, իր համար անհասկանալի է:

«Այս հարցը մի քանի տարի առաջ Քաղաքաշինական խորհուրդը քննարկել է: Դա վաղեմություն ունեցող հարց է: Այդ հողակտորը պարսիկները գնել էին: Դա նրանց սեփականությունն է, և անընդհատ ուզում են այդտեղ աշտարակ կառուցել»,- հայտնեց Մ. Մինասյանը` ընդգծելով, որ կառույցի շինարարությունն անթույլատրելի է:

Նրա խոսքով, աշտարակի այն կոնցեպցիան, որը ներկայացվել է Քաղաքաշինական խորհուրդ, մերժվել է: «Հիմա իրանական կողմը շրջանառության մեջ է դրել, բայց ինձ թվում է` իզուր»,- նշեց նա:

Հարցին` որքանո՞վ է հավանական հյուրանոցի կառուցումը, նա պատասխանեց, որ չի կարելի ոչ մի գնով թույլատրել բարձրահարկի կառուցումը, որը կդառնա «Մոսկվա» կինոթատրոնի երկրորդ խնդիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում