Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ այսօր Վանի նահանգում տեղի է ունեցել 4.7 բալանոց նոր երկրաշարժ։ Նշվում է, որ տեղական ժամանակով ժամը 12.00-ից սկսած ՝ տարբեր ուժգնության ցնցումներ են գրանցվել Վանա լճի տարբեր հատվածներում։
Ժամը 13.33-ին 3.3 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել Արճեշի շրջանի Աշաղըքոզլուջա գյուղում, 14.31-ին՝ 3.5 բալանոց երկրաշարժ Վանի Օզքյուրթ գյուղում, իսկ 7 րոպե անց Վանի Չոլփան գյուղում գրանցվել է 4.7 բալանոց նոր երկրաշարժ։
Վերջին շրջանում տեղի ունեցած երկրաշարժերի հետ կապված՝ հոգեբանական մեծ խնդիրներ ունեցող վանեցիները մեծ սարսափ են ապրել։ Սարսափահար վանեցիներն անմիջապես հայտնվել են փողոցներում՝ փորձելով հեռախոսների միջոցով տեղեկանալ իրենց հարազատների մասին։







































