YouTube-ի օգտատեր caseyneistat-ը նախօրեին տեղադրել է այս տեսանյութը և թողել հետևյալ մեկնաբանությունը.
Իմ գրասենյակը Զուկոտի (Zucotti) զբոսայգուց այնքան էլ հեռու չի գտնվում, և երբ իմացա, որ այն մաքրում են վրաններից, տեսախցիկը ձեռքիս իջա ցած: Ես 18 ժամ նկարահանում էի տեղի ունեցողը` մինչ զբոսայգին կվերաբացվեր 2011 թվականի նոյեմբերի15-ի ժամը 18.00-ը:
Զբոսայգում չափազանց շատ ոստիկաններ կային, ավելի շատ քան ես երբևէ տեսել էի, ավելի շատ քան սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո:











































