Եվրոպայում ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով նվազել է կոկաինի օգտագործումը: Այս մասին հաղորդում է Թմրանյութերի և թունամոլության (տոքսիկոմանիա) հետազոտությունների կենտրոնը:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, կոկաինի պահանջարկի նվազումը մասնավորապես գրանցվել է Դանիայում, Իսպանիայում, Իտալիայում և Մեծ Բրիտանիայում, որտեղ կոկաինի օգտագործումն առավել տարածված է 15-35 տարեկան երիտասարդների շրջանում:
Այժմ ԵՄ-ում մեկ գրամ կոկաինի արժեքը տատանվում է 50-80 եվրոյի սահմաններում:
Ճգնաժամի պայմաններում Եվրոպայում երիտասարդներն ավելի շատ սկսել են օգտագործել մարիխուանա: Այս պահին ԵՄ-ում մարիխուանա օգտագործեղների թիվը հանում է շուրջ 22.5 մլն-ի:











































