Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կոչ են արել Միավորված ազգերի կազմակերպությանը բանաձև ընդունել Սիրիայի դեմ` խստորեն դատապարտելով սիրիական վարչակարգի գործողությունները և պահանջելով անմիջապես դադարեցնել բռնությունը:
Ինչպես հաղորդում է Deutche-Welle-ն, ՄԱԿ-ում Գերմանիայի մշտական ներկայացուցիչ Պետեր Վիթթինգը հայտնել է, որ իրենց առաջարկը լայն աջակցություն է ստացել:
Երեկ արաբական երկրները վերջնագրի կարգով պահանջեցին Սիրիայի իշխանություններից անմիջապես դադարեցնել արյունահեղությունը և երկիր թողել օտարերկրյա դիտորդների: Եթե առաջիկա երեք օրերի ընթացքում դա տեղի չունենա, Արաբական երկրների լիգան պատրաստվում է Սիրիայի դեմ կիրառել տնտեսական և դիվանագիտական պատժամիջոցներ:






































