«Արաբական գարունը» գործնականում կրկնապատկել է անօրինական ներգաղթյալների մուտքը Եվրոպա: Այս մասին ասվում է Frontex եվրոպական սահմանային գործակալության կողմից հրապարակված զեկույցում:
Հիմնականում ներգաղթյալները Եվրոպա մուտք են գործում ծովով` Իտալիայով կամ Մալթայով:
Ներգաղթյալների հոսքի գագաթնակետը եղել է մարտ ամիսը (20 հազար մարդ):
Ինչպես հաղորդում է Radio France Internationale-ը, հոկտեմբերին արդեն Միջերկրական ծովով Եվրոպա տեղափոխվող ներգաղթյալների թիվը սեպտեմբերի համեմատությամբ 97%-ով նվազել է: Դա բացատրվում է վատ եղանակային պայմաններով և այն հանգամանքով, որ Թունիսի և Լիբիայի իշխանություններն աստիճանաբար կարողացան վերահսկել իրավիճակը:











































