Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի՝ Եվրոպայի ու Եվրասիայի գծով արտաքին կապերի ենթակոմիտեի նիստում լրագրողներին հայտարարել է, որ Թուրքիան ու ԱՄՆ-ը համագործակցում են Սիրիայի հարցում.
«Թուրքիան ու ԱՄՆ-ը սերտորեն համագործակցում են Սիրիայի հարցում և հետապնդում են միանման նպատակներ։ Թուրքիան հստակ հայտարարել է, որ եթե Բաշար Ալ-Ասադը ցանկանում է պահպանել իր հետ հարևանային հարաբերությունները, ապա նա պետք է բարեփոխումներ անցկացնի։
Դրա համար նրան որոշակի ժամկետ է տրվել։ Քանի որ Ասադը ոչինչ չի արել, Թուրքիան ԱՄՆ-ի նման սկսել է գործել։ Այս հարցում մենք խորհրդակցություններ ենք անցկացնում Անկարայի հետ»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ասադը հայտարարել է, որ Թուրքիան 30 տարի շարունակ նոր Սահմանադրություն չի ընդունել, մինչդեռ իրենից պահանջում է 3 ամսում իրականացնել լայնամասշտաբ բարեփոխումներ։





































