«Առաջին լրատվական»–ը, ԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկանում է, որ երեկ հրդեհ էր բռնկվել Արարատի մարզում` Արարատ քաղաքի Խանջյան փողոցի թիվ 26 շենքի մոտակայքում գտնվող խանութում (ճշտված` կարի արտադրամասում):
Այսօր ստացված տեղեկատվության համաձայն` հրդեհը մարվել է ժամը 09.03-ին:
Այրվել է Ա. Պողոսյանին պատկանող արտադրամասի երեսապատումը` 30 քմ մակերեսով, 3 կարի մեքենա, 1 բազմոց, 1 սեղան, 2 խմ փայտ:








































