«Առաջին լրատվական»-ին ոստիկանությունից հայտնում են, որ նոյեմբերի 16-ին` ժամը 10.15-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Դոնի Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 65-ամյա մի տղամարդու:
Վերջինս հոկտեմբերի 29-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու մեղադրանքով:







































