РИА Новости-ի փոխանցմամբ՝ Թուրքիան և Արաբական երկրների լիգան Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբաթում տեղի ունեցած թուրք-արաբական ֆորումում կոչ են արել արտակարգ միջոցներ կիրառել Սիրիայի քաղաքացիական բնակչությանը Բաշար Ալ-Ասադի ռեժիմի բռնություններից փրկելու համար։
Նրանց ամփոփիչ հայտարարության մեջ ասվում է, որ իրենք կտրուկ դեմ են Սիրիայում արտաքին միջամտությանը՝ պահպանելու համար այդ երկրի միասնությունն ու կայունությունը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Սիրիայում հարձակման էին ենթարկվել Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունները։







































