CBSNEWS-ը հաղորդում է, որ, ըստ ԱՄՆ գաղտնի ծառայությունների հայտարարության, այսօր ձերբակալել են մի մարդու, ում կասկածում են Սպիտակ տան վրա կրակելու մեջ:
«21-ամյա Օրտեգան ձերբակալվել է Փենսիլվանիայի իշխանությունների կողմից՝ Ինդիանայի մոտ գտնվող հյուրանոցում»,– հայտնում է ԱՄՆ գաղտնի ծառայությունը:
Օրտեգան Իդահո Ֆոլզից է և տեղեկություններ կան, որ նա ապրում էր Վաշինգտոնի տարածքում: Նա իր ընտանիքի կողմից կորած էր հայտարարվել հոկտեմբերի 31–ին:
«Օրտեգան ԱՄՆ-ի երեք նահանգներում ձերբակալման հրաման ուներ, բայց, ըստ տեղեկությունների, կապված չի եղել ոչ մի ռադիկալ կազմակերպության հետ»,– հայտարարել է U.S. Park Police-ը: