Մագնիտագորսկում ընթանում է շախնատի 2011թ. Ռուսաստանի գավաթի խաղարկությունը:
Մրցաշարի գործող չեմպիոն Զավեն Անդրիասյանը ¼ եզրափակիչում երկարատև պայքարի արդյունքում զիջեց Մաքսիմ Մատլակովին:
Շախմատիստները երկու պարտիաները ոչ-ոքի ավարտեցին, որից հետո կայացան ևս երկու տուրեր` 15-ական րոպե տևողությամբ, որտեղ նույնպես գրանցվեց ոչ-ոքի:
Ավելացված ևս մեկ լրացուցիչ պարտիայում, որը որոշիչ էր լինելու, սպիտակներով հանդես եկող Զավեն Անդրիասյանը պարտություն կրեց` լքելով հետագա պայքարը:











































