Ինչպես հայտնում է Associated Press-ը, Կառլ Սլովերը, ով խաղացել է որպես Մունչկին 1939 թվականին նկարահանված «The Wizard of Oz» դասական ֆիլմում, մահացել է 93 տարեկանում:
«Սլովերը երեքշաբթի օրը մահացել է սրտաթոքային կաթվածից՝ կենտրոնական Ջիորջիայի հիվանդանոցում»,– հայտնել է Լորան համայնքի դատաքննիչի տեղակալ Նաթհան Սթենլին:
Ընկերները ասել են, որ վերջերս դերասանին տեսել են Չիկագոյի արվարձաններում կայացած միջոցառումների ժամանակ:
Սլովերը հիմնականում հայտնի էր ֆիլմում մունչկինների նվագախմբի գլխավոր փողհարի իր դերով: Նա կինոնկարում ամենափոքրիկ Մունչկին տղամարդկանցից մեկն էր: