Իսրայելի Կնեսետի օրենսդրության հարցերով հանձնաժողովն առաջին ընթերցմամբ հաստատել է օրենքի նախագիծը, ըստ որի՝ կփոխվի հանձնաժողովի անդամների ընտրության կարգը:
cursorinfo.co.il-ն հայտնում է, որ Կնեսետի յոթ անդամները կողմ են քվեարկել օրինագծին, երկուսը` դեմ: Ապա նիստը վերածվել է սկանդալի: Դահլիճից դուրս են հրավիրել պատգամավոր Զախավ Գալոնին: Վերջինս հանձնաժողովի նախագահին` Դավիթ Ռոտեմինին անվանել է «ավազակ ու բռի»:
Ընդդիմադիր թևի անդամները դիմել են Կնեսետի իրավաբանական խորհրդատուին` հարցը մեկնաբանելու ու պարզաբանելու համար: Նրանք պահանջել են վերանայել օրնագիծը:











































