Facebook սոցիալական ցանցը իր կայքում խաղադրույք է կատարում բջջային հեռախոսներից դեպի սոցցանց մուտք ունենալու վրա, քանի որ ընկերության ղեկավարների գնահատականներով, սոցցանցի օգտատերերի հաջորդ միլիարդի համար բջջային հեռախոսները լինելու են հիմնական հարթակ:
Ինչպես հայտնում է Bloomberg-ը, Facebook-ի ղեկավարությունը հայտարարել է, որ բջջային սարքավորումների միջոցով մեծացնում են իրենց ընկերությունից օգտվողների թվաքանակը: Հոկտեմբերին Facebook-ը հավելված էր տրամադրել iPad պլանշետների վրա աշխատելու համար:
France Telecom բջջային օպերատորը մտադիր է Արևելյան Եվրոպայում և Աֆրիկայում վաճառքի հանել Facebook անսահմանափակ մուտք ունենալու հնարավորություններ ունեցող հեռախոսներ` նոր բաժանորդներ ձեռք բերելու համար:
Ներկայումս Facebook-ից օգտվում է մոտ 800 միլիոն մարդ: Սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկենբերգը սպասում է, որ մոտակա ժամանակներս օգտատերերի թիվը հասնելու է մեկ միլիարդի:







































